«Վանոն չի վերադառնա… քանի դեռ գյադեքը պատժված չեն...». Արմեն Խաչատրյան

Արմեն Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել 

1996 թ.-ի նոյեմբերի 8-ին Վանո Սիրադեղյանը ազատվեց ներքին գործերի նախարարի պաշտոնից, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունները միավորվեցին և նախարար նշանակվեց Սերժիկ Սարգսյանը (պաշտոնական փաստաթղթերում այսպես էր նրա անունը՝ մինչև1996թ-ի վերջերը):Ի պաշտոնե,
տիրապետելով գործակալական ողջ ցանցին՝ Սերժիկը աշխատեց բոլորի վրա, տարբեր շրջանակների դեմ ու Հայաստանում հաստատեց իր անսահմանափակ իշխանությունը՝ ճանապարհ հարթելով ղարաբաղյան կլանի համար:

Լևոն Տեր֊Պետրոսյանի հրաժարականից հետո Վանոն դարձավ վտարանդի, ենթարկվեց քաղաքական ու քրեական հետապնդման, ենթականերից շատերը դավաճանեցին նրան, որ մինչև Վանոն ոչինչ էին և նրա շնորհիվ էին մարդ դարձել, սակայն դարձան պատվիրատուն ու մասնակիցը Վանոյի դեմ սարքված գործին՝ դառնալով սերժիկների հանցակիցը, թիմակիցն ու սպասարկուն:
Չսահմանափակվեցին Վանոյով, գործեր սարքեցին Վանոյի օրոք աշխատողների դեմ ու նշանակություն չուներ՝ նրանք Վանոյին ճանաչու՞մ են կամ Վանոն՝ նրանց. այսինքն՝ Սերժիկի նպատակը մեկն էր՝ հանցագործներ որակել Վանոյին ու նրա օրոք աշխատած կադրերին, ամեն ինչ բարդել Վանոյի ու ՀՀՇ-ի վրա՝ ապահովելով ղարաբաղյան կլանի սահուն անցումը իշխանության:

Ի ուրախություն շատերի՝ Վանոն դեռ չի վերադարձել, որովհետև սերժիկները ազատության մեջ են, ավելին՝ իրենց հսկայական նպաստը ունեն նրա վերադարձը խոչընդոտելու գործում, որովհետև Վանոյի ներկայությունը շատերի համար դատավճիռ է:
Վանոն չի վերադառնա, քանի դեռ արդարությունը վերականգնված չէ, քանի դեռ գյադեքին իրենց տեղը ցույց տալու հրամայականը շարունակում է արդիական մնալ, իսկ գյադեքը դեռ պատժված չեն...

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.