ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բակում է։ Նա ցուցադրել է, թե ինչպես է կառուցվում ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլը։
Նա նշել է, որ այս պահին կա մեկ ծայրահեղ ծանր պացիենտ։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հայտնում են, որ ապրիլի 3-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 736–ի։ Երեկվա համեմատ՝ դեպքերի թիվն ավելացել է 73–ով։
Առողջացել է 43 պացիենտ։ Գրանցվել է մահվան 7 դեպք։
Փաստացի բուժում է ստանում 686 մարդ։ Անցկացված 3258 թեստի պատասխան եղել է բացասական։
Մանրամասները՝ Տեսանյութում