Ամեն այց չէ, որ խոսում է մերձեցման մասին: Այս մասին ԱՊԱ-ի հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Իսրայել կատարած այցին:
«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները գտնվում են լավ մակարդակի վրա և Հայաստանը մեր հարևան այն երկրներից է, որի հետ ամենից քիչ խնդիր ունենք: Մենք չենք միջամտում պետությունների ներքին գործերին, բայց իմանալով, թե ինչ է սիոնիստական ռեժիմը, ուզում ենք զգուշացնել, որ այդ ռեժիմը փորձում է խախտել կայունությունը
տարածաշրջանում: Խորհուրդ ենք տալիս հայերին ավելի ուշադիր լինել կովկասյան տարածաշրջանում իրենց գործողությունների նկատմամբ: Ընդհանուր առմամբ, բոլոր պետությունները պետք է ուշադրություն դարձնեն այդ խնդրին», ասել է նա:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am