Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, կնոջ՝ Ռիտա Սագսյանի հետ և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
Հիշեցնենք, որ մարտի 14-ի երեկոյան Երևանում Lexus մակնիշի ավտոմեքենայով Արիաննե Կաոլին, դեռևւս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:
Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել:
Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհին ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։ Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017թ.։
Մանրամասները՝ Տեսանյութում