Այսօր Արցախի համապետական ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հարցերին պատասխանեց Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը։ Նրանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է արվել իր նշանակումից հետո, որպեսզի խաղաղ պայմաններում զոհեր չլինեն։
«Բոլոր դեպքերի վերաբերյալ հարուցված են քրեական գործեր եւ իրավապահ մարմիններն աշխատում են այս ուղղությամբ։ Այն մարդիկ, որոնք հասցրել են նման իրավիճակի, անկախ պաշտոնից եւ իրավիճակից պատժվելու են», – նշեց նա։
Մանրամասները armlur.am-ի տեսանյութում