«Ցնցված եմ Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից…». Վարչապետ՝ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ֆրանսիահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ։

«Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնթաթող նախարար Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից:

Սա ծանր հարված է ֆրանսիահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային: Պատրիկ Դևեջյանը մահացել է այս գիշեր, 75 տարեկան հասակում, կորոնավիրուսից:

Ցավակցում եմ բոլորիս»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.