Նիկոլ Փաշինյանն այսօր էլ զանգահարել է պատահական հեռախոսահամարներով և փորձել պարզել, թե քաղաքացիներն ինչպես են դիմանում արտակարգ իրավիճակով պայմանավորված սահմանափակումներին:
Այդ ընթացքում վարչապետը ասել է, որ փնտրում է սոցիալական որոշակի շերտերի ներկայացուցիչների` կառավարության գործողություններն ավելի հասցեական դարձնելու համար.
«Երեկվա խոսակցությունը, որ ուղիղ եթերում էր, ըստ էության, որոշակիորեն ազդեց: Դրանից հետո մենք մեր տնտեսական աշխատանքային խմբով քննարկում ունեցանք և որոշակիորեն ազդեց մեր քննարկումների ընթացքի վրա:
Հիմա մի շարք հակաճգնաժամային գործողությունների որոշումներ են պատրաստվում և կփորձենք մաքսիմալ հասցեական և արդյունավետ լինել, որովհետև արդյունավետությունն ամենակարևոր խնդիրն է, որովհետև մենք գիտենք, որ ճգնաժամային իրավիճակներում, երբ որ աջակցություն, օգնություն, այսպիսի բաներ են բաժանվում միշտ ի հայտ է գալիս շատ ճարպիկ փոքր խումբը, որը կարողանում էտարբեր միջոցներով իր մոտ կոնտրոնացնել շրջանառվող աջակցությունը:
Պարզ է, որ մենք պետք է աջակցենք, բայց խնդրի կարևորագույն հատվածն այն է, որ արդյունավետ լինի»,- ասել է վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում