Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց»-ում

Երեկ՝ ժամը 18.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները վիճել են իրենց դիմավորող անձնակազմի անդամների հետ։

Բանն այն է, որ օդանավակայանում ջերմաչափումն իրականացրել է միայն մեկ աշխատակից: Ականատեսներից մեկի խոսքերով՝ թուղթ լրացնողներից ոմանք գրիչ չեն ունեցել, հետո բերել են գրիչներ:

«Թուղթ լրացնողները երեքն էին, ջերմաչափողը՝ մեկը»,- SHANTNEWS.am-ին հայտնել է ուղևորներից մեկը։

 

Արդյունքում՝ ժամանողների մեծ հերթ է գոյացել, և մարդիկ ստիպված են եղել տևական ժամանակ սպասել՝ մինչև իրենց հերթը հասնի։

Չի պահպանվել սոցիալական հեռավորությունը։ Ուղևորների մի զգալի մասն առանց բժշկական դիմակների է եղել:

Մանրամասները SHANTNEWS.am-ին տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.