Հաղորդավար Մարինա Թագակչյանին քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման կարգը խախտելու համար տուգանել են 200 հազար դրամով: Այս մասին հաղորդավարուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Նա նաև ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց էր տվել, թե ինչպես իր մոտ տեղաշարժի թերթիկ չունենալու համար ոստիկանության ծառայողները կանգնեցրել էին իրեն և արձանագրություն էին կազմում:
Հաղորդավարուհին նաև հայտնել է, որ ինքը եղել է պաշտպանիչ դիմակով և իր մոտ ունեցել է անձնագիր, իսկ դրսում գտնվում էր մթերային խանութից գնումներ կատարելու նպատակով:
Մանրամասները՝ Տեսանյութում