Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեև համաձայնեց, որ այս օրերին աջակցության թեման հրատապ է, բայց Կառավարության մոտեցումն այն է, որ այդ աջակցությունը պետք է լինի հասցեական։
«Ես իմ լրագրողական գործունեության ընթացքում բազմաթիվ անգամներ ցույց եմ տվել, որ էմոցիոնալ իրավիճակներում աջակցությունից օգտվում են ոչ թե իրականում կարիք ունեցողները, այլ նրանք, որոնք դրա կարիքը չունեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հայտնեց, որ այս ընթացքում «Գազպրոմ» ընկերության հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ գազի անջատումներ չլինեն։ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց, որ այն քաղաքացիները, որոնք ունեն հնարավորություն կոմունալը վճարել, վճարումները չուշացնեն։
Մանրամասները՝ Տեսանյութում