Ժամը 18:30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսով հիվանդացության հաստատված 249 դեպք: Քիչ առաջ ուղիղ եթերում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն իր ուղերձում ասաց, որ պացիենտների մեծ մասը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են, մյուսները հանրապետության այլ բուժհաստատություններում: «Նրանց մի մասը ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում, որ շատերը կբուժվեն նույնիսկ առանց որեւէ բժշկական միջամտության, եւ նրանց հիվանդանոցում գտնվելու իմաստն այն է, որ չվարակեն մյուսներին:
Վարակված քաղաքացիներից 65-ից բարձր տարիքային խմբում են 11 անձ, 70-ից բարձր տարիքային խմբում՝ 5 անձ: 80-ից բարձր տարիքի վարակված անձ չկա: Թոքաբորբ է տանում 30 հիվանդ, նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Ցավոք սրտի, 77-ամյա մեր հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է: Մյուս 4-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ այս պահին ունենք 868 մեկուսացված քաղաքացիներ, ավելի քան 2419 անձի համար սահմանվել է տներում ինքնամեկուսանալու պահանջ: Ըստ վարչապետի՝ կորոնավիորուսով վարակվածներ ունենք Երեւանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի Կոտայքի, Այունիքի, Շիրակի, Լոռու մարզերում:
Մանրամասները՝ Տեսանյութում