Ցանցում է հայտնվել Ռուսաստանի նախագահի լուսանկարը, որում նա պաշտպանական հատուկ արտահագուստով է։ Պարզվել է՝ նա գնացել է Մոսկվայի բժշկական կենտրոններից մեկը՝ բժիշկների աշխատանքը ստուգելու, գնահատելու համար։
«Ես նայեցի, թե ինչպես են նրանք ջանք գործադրում։ Բոլորը մարտական դիրքերում են։ Բոլորն աշխատում են ժամացույցի պես՝ համակարգված ու ներդաշնակ», – ասել է Պուտինը։
Նախագահի այցելած բժշկական կենտրոնում են պահվում Ռուսաստանում կորոնավիրուսի վարակով հիվանդացած մարդիկ։
Մանրամասները՝ Տեսանյութում