Թաթա Սիմոնյանի նոր երգի պրեմիերան՝ նվիրված մեր հերոս զինվորներին։
«Երգը ստեղծվել է պատերազմի օրերին` ի պատիվ մեր քաջ մարտիկների:
Վառ պահենք քաջ հերոսների հիշատակը, հզորացնենք մեր բանակը` մեր տունը վերադարձնելու երազանքով:
Փա՜ռք մեր բանակին, փա՜ռք մեր զինվորին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է երգիչը։
Հիշեցնենքջ որ Թաթա Սիմոնյանն իր ստեղծագործական կյանքը սկսվել է 1980 թվականից «Կիլիկիա» անսամբլի կազմում։ Մինչ օրս Թաթան համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Միջին Արևելքում և Ռուսաստանի 45 քաղաքներում։
2012 թվականի նոյեմբերից մինչև 2013 թվականի ապրիլը հանդես է եկել Հայաստանի ձայնը նախագծում որպես մարզիչ։