Հայաստանում կորոնավիրոսով վարակված 190 քաղաքացիների մեծ մասի առողջական վիճակը լավ է, կայուն, լուրջ խնդիրներ չունեն։ Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ նրանցից միայն 14-ի մոտ առկա է թոքաբորբ, 6-ն ունեն ինտենսիվ թերապիայի կարիք, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ, ստանում են թթվածին, սակայն թոքերի արհեստական շնչառություն չի արվում։
«Մի քանի օրից մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները կրկնակի թեստ կանցնեն և, հավանաբար, կգնան տուն։ Առաջիկայում հիվանդանոցից դուրս կգրվեն նաև բուժում ստացող մի քանի քաղաքացի»,- ասաց Ա․Թորոսյանը։
Մանրամասները՝ Տեսանյութում