Ինքնամեկուսացման պահանջները խախտողը կարող է ազատազրկվել մինչեւ 5 տարի ժամկետով

armtimes.com- ը գրում է.  Ոչ բոլոր քաղաքացիներն են, որ հոժարակամ են ինքնամեկուսացվում կամ մեկուսացվում, կամ էլ՝ դրա ընթացքում պահպանում սահմանված կարգը։ Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելիս ասաց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվում է նոր մաս հետեւյալ բովանդակությամբ. «Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որի դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով», ինչպես նաեւ լրացնել 11-րդ մաս, հետեւյալ բովանդակությամբ. «ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտել, որն առաջացնում է տուգանքի վճարում նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով»։

Իսկ Քրեական օրենսգրքի լրացմամբ նախատեսվում է արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով՝ մինչեւ 3 ամիս ժամկետով, կամ՝ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.