««Սու-30CM» ինքնաթիռները հսկում մեր օդային սահմանները». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր տեսանյոութով և կատարել է հետևյալ գրառումը.

«Մեր «Սու-30CM» ռազմական ինքնաթիռները հսկում են մեր օդային սահմանները»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սպասվում են լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց ժամանակ, միգուցե, ուսումնական կիրառությամբ կտեսնենք նոր «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչ օդուժի հզորությունը։ Այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեծ զորավարժությունների ժամանակ, երբ հրաձգությունը մարտական է լինում, կիրառվում է նաեւ ծանր տեխնիկա, այդ թվում՝ հրթիռներ։ Նմանատիպ զորավարժությունների ժամանակ, միգուցե, կիրառվեն նաեւ «ՍՈՒ-30ՍՄ» կործանիչ ինքնաթիռները։ Ի դեպ, ես խոսում եմ կոնկրետ մարտական զորավարժության մասին, որը «Շանթ»-ի հետ կապ չունի։ «Շանթ»-ը մարտական հրաձգությամբ լայնամասշտաբություն չունի, այն ռամավարական, հրամանատարաշտաբային զորավարժություն է»,-մանրամասնեց Ա. Հովհաննիսյանը։ «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի կործանիչների առաջին խմբաքանակը Հայաստան հասավ նախորդ տարվա դեկտեմբերին։ Ձեռքբերումը, ինչպես նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ ժողովրդի ապահովման հարցում։

Ա. Հովհաննիսյանը՝ խոսելով «ՍՈՒ30ՍՄ»-ի մարտավարական տվյալների եւ տեխնիկական հնարավորությունների մասին, ասաց, որ ՀՀ զինված ուժերը կործանիչ ավիացիա մինչ այս չեն ունեցել. «Առաջին անգամ ձեռք ենք բերել կործանիչ ավիացիա եւ մեր հնարավորություններն այս իմաստով բազմապատկվել են։ Մեր հիմնական հակառակորդը նույն որակի ինքնաթիռ չունի։ Օդուժի այս տեսակը բազմաֆունկցիոնալ նշանակություն ունի՝ ե՛ւ պաշտպանողական է, ե՛ւ հարձակողական։ Լայն սպեկտորի ֆունկցիաներ կատարող աշխարհում շատ առաջատար եւ զարգացած ինքնաթիռ է։ Համարվում է մեծ հզորությամբ ծանր կործանիչ։ Երկու շարժիչով սնվող «հսկան» կարող է իր հետ փոխադրել մինչեւ 8 տոննա մարտական բեռնվածք։ Գործողության շառավիղը եւս շատ մեծ է՝ մինչեւ 1500 կիլոմետր, ինչը թույլ է տալիս տարածաշրջանում շատ հզոր օդուժ ունենալ»։

Մանրամասները՝ Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.