Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պարենային ապահովվածության հարցին։
«Արդեն ասվել է՝ մենք այդ առումով խնդիրներ չունենք։ Եվ հիմա իմ ձեռքի տակ տեղեկանք է, որը վկայում է, որ մենք սննդի բավական լավ պաշարներ ունենք։ Օրինակ՝ շաքարավազ՝ 201 օրվա պաշար ունենք երեկ չէ առաջին օրվա դրությամբ։
Հավի միս՝ 64 օրվա պաշար ունենք, ձեթ՝ 38 օրվա պաշար ունենք։ Բայց միաժամանակ, օրինակ, իմ ձեռքի տակ տեղականք է, որ միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ ձեթ՝ 18 տոննա, շաքար՝ 220 տոննա, ցորեն՝ 145 տոննա, հրուշակեղեն՝ 15 տոննա, սիսեռ՝ 20 տոննա, և այդպես շարունակ»,- ասաց Փաշինայնը։
Նրա խոսքով՝ լիարժեք ապահովված ենք նաև վառելիքով՝ բեզնինով ու դիզելային վառելիքով։ Եվ ներկայում այդ ապրանքը նաև ներմուծվում է։ ՏՄՊՊՀ նախագահը զեկուցեց, որ բենզինի՝ առնվազն 3 ամսվա պաշար կա երկրում։
Մանրամասները՝ Տեսանյութում