Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսով վարակված 122 մարդ. այս մասին այսօր ասուլիսում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ հիվանդներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. նրանք հիմնականում չեն ջերմում: Մոտ 40 տոկոսը ջերմում է 37-38 աստիճանի միջակայքում, մի քանի հոգի 38-39-ի միջակայքում, 39-ից բարձր ջերմություն ունեցող չունենք, քանի որ նախ գտնվում են բժիշկների հսկողության տակ, և երկրորդն էլ, իրոք տարիքային առումով հիմնականում ռիսկի խմբում չեն:
«Տարիքային բաշխվածքն էլ է հետաքրքիր: Մենք 60-ից բարձր, երբ արդեն սկսվում է բարդություններ ունենալու վտանգը, ունենք ընդամենը 13 հիվանդ, որոնք էլի լուրջ որևէ հիվանդություն չունեն»:
Մանրամասները՝ Տեսանյութում