«Матч ТВ» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին որոշել է ստուգել՝ կա՞ն արդյոք դեղատներում դիմակներ ու հականեխիչներ:
Թինան պարզել է, որ դեղատներում այդ ապրանքների պակասորդ կա: Տեսանյութը տեղադրել է Instagram-ի իր էջում:
Դեղատներից մեկում նա հանդիպել է մի հայի, ու ահա, թե ինչ երկխոսություն է տեղի ունեցել նրանց միջև:
-Դուք հա՞յ եք:
-Այո:
-Հայերեն խոսու՞մ եք,
-Իհարկե:
«Լավ լինեք, սաղ լինեք: Շնորհակալություն: Այս ի՞նչ է կատարվում»,- ասել է Կանդելակին հայերեն: Հիշեցնենք՝ Կանդելակին մոր կողմից հայ է և շատ լավ հայերեն գիտի, հաճախ հրապարակային ցուցադրում է իր գիտելիքները:
Մանրամասները՝ Տեսանյութում