ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ամփոփեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում եւ ներկայացրեց մանրամասներ՝ հիվանդների այսօրվա վիճակից: նա նշեց, որ այժմ երկրում հաստատված վիրուսով 84 քաղաքացի կա, բոլորի վիճակն էլ լավ է, բարդացած դեպքեր չկան:
«Առաջին դեպքը՝ մեր Իրանից ժամանած քաղաքացին էր: Ըստ էության, մենք կանգնեցրինք Իրանից եկած քաղաքացու միջոցով կորոնավիրուսի տարածումը՝ այդ քաղաքացու պատասխանատվության շնորհիվ:
Երկրորդը Էջմիածնի դեպքն էր, որով բավական ընդլայնվեց տարածումը, բայց հիմա մենք դանդաղացրել ենք տարածումը:
Երրորդը արտադրամասի դեպքն եւ մենք հիմա զբաղվում ենք այդ շրջանակների մուսացմամբ:
Եթե դրսից ժամանած մեր քաղաքացիները ունեին շրջահայացություն եւ հետեւեին հսկողության տակ գտնվելու մեր հրահանգներին, այս պատկերը չէինք ունենա:
Հույս ունենք, որ կհասցնենք արտադրամասի ճյուղի հետեւից եւ կկանգնեցնենք նաեւ այս ճյուղը:
Այս պահին կա 700 մեկուսացված անձ եւ դեռ կարող է այդ թիվը մեծանալ:
Այլ ծավալներով, բայց Իրանի ուղղության նման հուսով ենք այդ մեթոդը էֆեկտիվ կլինի Էջմիածնի եւ արտադրամասի տարբերակում էլ:
Մենք ասեցինք, որ Չարենցավանում էլ դեպք ունենք, բայց ըստ էության, այդ մարդիկ շփման շրջանակ չեն ունեցել, ժամանել են Ֆրանսիայից եւ ախտորոշվել է նրանց մոտ:
Այս պահին 444 մարդ ունենք մեկուսացված եւ 790 մարդ, որոնց հորդորել ենք ինքնամեկուսացվել:
Երեկ դեղատներում շրջայցի արդյունքում արձանագրեցինք, որ սպիրտի եւ ալկոգելի պահանջ կա դեղատներում: Այսօր ես պարզել եմ, որ հայաստանում օրական 11 հազար լիտր սպիրտ է վերամշակվում, որի մեծ մասը գնում է ալկոգելի արտադրությանը: ըստ էության, վաճառքի տվյալները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիների տներում մեծ քանակությամբ ալկոգել է կուտակված, դա խուճապային գնումների հետեւանք է:
Կան 3 ընկերություններ, որոնք արտադրում են ալկոգելը, այսօր երեւի չորրորդ ընկերությունը կմիանա արտադրությանը, սակայն մեր երկրում ալկոգելի դեֆիցիտ չունենք, գուվե որոշ տեղերում խնդիօր կա, բայց մեծ հաշվով դեֆիցիտ չունենք:
Եկել ենք եզրակացության, որ քանի որ առավել խոցելի խմբերը 60,70 տարեկանից բարձր մարդիկ են, կարիք չկա, որ նրանք կենսաթոշակի ստացման համար գան, կուտակվեն փոստային բաժանմունքներում, մենք կանենք այնպես, որ հայփոստի բաժանմունիք շխատակիցները գնան եւ իրենց տանը իրենց գումարը տրամադրեն՝ իհարկե համապատասխան պաշտպանիչ միջոցներով:
Ուսումնասիրելով թվերը՝ մեր հիվանդների վիճակի վերավբերյալ, կարող եմ ասել, որ 2 թոքաբորբով հիվանդներից մեկն ունի այսօրվա ջերմաչափմամբ 37.3 աստիճան, մյուսը՝ 36.6 աստիճան ջերմություն:
84 մեր քաղաքացիներից 26 հոգի ունեն 37-ից բարձր ջերմություն, բայց ոչ շատ բարձր: 39 աստիճան ջերմող պացիենտ մենք չունենք, այս առումով իրավիճակը բավական լավ է: Մենք 700 թեստավորում ենք արել, 84 ախտորոշված դեպքերից 17-ը այսպես է հաստատվել, եթե մեր առողջապահության նախարարությունը ջանքեր չգործադրեր, այս մարդիկ ընդհանրապես ախտանշաններ չունեին, որեւէ բողոք չկար եւ այժմ էլ չկա:
Ընդհանուր առմամբ, ըստ էության, կորոնավիրուսն առայժմ մեզ համար անցնում է թեթեւ ցսենարով, ռիսկային գոտում գտնվող մեր հիվանդները լավ են եւ առողջապահության նախարարությունը հավաստիացնում է, որ այս պահին մեր ռիսկային խմբի քաղաքացիների հետ կապված որեւէ խնդիր մենք չենք ունենա:
Մանրամասները՝ Տեսանյութում