Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարտի 17-ին՝ ժամը 08։43-ին․ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը և «Opel Astra» (վարորդ՝ Արեն Դ., ծնված 1979 թ.) մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է, կան տուժածներ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներից մեկը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոբուսի տակից. տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ:
Մանրամասները՝ տեսանյութում