ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ քիչ առաջ հայտարարված կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 7-ով: Ընդհանուր հաշվարկով այս պահին ՀՀ-ում կա կորոնավիրուսի հստատված 52 դեպք:
«Քիչ առաջ եւս 50 տեստ ենք ավարտել, Այսօր 105 տեստ ենք կատարել: Այսօր հաստատված դեպքերից 12-ը կապված են «էջմիածնի դեպք»-ի հետ եւ որևէ ախտանշան չեն ունցել մարդիկ մինչ այս պահը: Մենք որոշեցինք էքսպերիմենտ կատարել, հասկանալու համար մեր կողմից մեկուսացված անձանց շրջանակում վիրուսի ակտիվությունը: Եւ ստացվեց այնպես, որ նրանք մինչ օրս գանգատներ չեն ունցել եւ չունեն, սակայն նրանց օրգանիզմում վիրուսն առկա է: Նրանք հիմա հիվանդանոցում չեն, այլ մեկուսացված վայրում են: Նրանց մասով կկայացվի որոշում՝ տեղափոխե՞լ հիվանդանոց, թե՝ ոչ, քանի որ բացի ժամանակից այլ բան չունեն անելու, քանի որ գանգատներ չունեն: Սպասելու են, մինչեւ վիրուսը դուրս գա օրգանիզմից»,-ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց նախարարը;
Մանրամասները՝ Տեսանյութում