Ժամեր առաջ Հռոմից չարթերային թռիչքով Երևան է ժամանել 67 մարդ. մեկուսացվել են բոլորը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Հռոմից մեր հայրենակիցներին տեղափոխող ինքնաթիռը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան և ուղևորների մեջ բարձր ջերմություն ունեցողներ չեն եղել:

«Ինքնաթիռը մի քանի ժամ ուշացումով, սակայն բարեհաջող, ժամանեց Զվարթնոց օդանավակայան։ Թռիչքի ժամանակ արտակարգ պատահարներ չեն եղել։ Ժամանելուն պես բարձր ջերմություն ունեցողներ չեն եղել։ Մնացածը՝ ըստ նախապես հայտարարված պլանի»,- գրել է նախարարը:

Իսկ ահա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Իտալիայից ժամանած մեր 67 հայրենակիցները 14 օր կանցկացնեն կարանտինում»:

Մանրամասները՝ Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.