«Հայտնի է մեր թեստերի պատասխանները…». Վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

«Մեր թեստերի պատասխանը կրկին բացասական է: Առավոտյան վերադառնում եմ Երեւան:)»

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել: Բանն այն է, որ նա շփում է ունեցել Մեղրիի քաղաքացու հետ, որի մոտ այսօր կորոնավիրուս էր հայտնաբերվել:

Այս մասին հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ՝ նշելով.

«Մենք, ինչպես արդեն գիտեք, դեռ ամբողջ ընտանիքով գտնվում ենք Սեւանում, ինքնամեկուսացվել ենք: Ես ասեմ, որ այսօր հայտնի դարձավ կորոնավիրուսի 1 հաստատված դեպքի մասին, քաղաքացին Մեղրիից էր: Պարզ դարձավ, որ ես այդ մարդու հետ Մեղրիում շփում եմ ունեցել, այդ մարդը բիստրո ունի, որտեղ մենք սնվել ենք, այդ մարդու հետ շփվել ենք, այդ պատճառով էլ ես այսօր կրկին թեստ եմ հանձնել, որի արդյունքները կլինեն կեսգիշերին: Եթե պատասխանը բացասական լինի, ես առավոտյան կվերադառնամ Երեւան ու կաշխատեմ կառավարության շենքից»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.