Վարչապետ Փաշինյանն ուղիղ եթերում նշեց, որ շփվել է Մեղրիում կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ: Վարչապետը և նրա ողջ ընտանիքը նոր թեստ է հանձնել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, քիչ առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ արդեն կա կորոնավիրուսի հաստատված 26 դեպք, որից այսօր հաստատված դեպքերից մեկը գրանցվել է Մեղրի քաղաքում:
Մեր տեղեկություններով տղամարդը կնոջ հետ նոր էր վերադարձել Իտալիայից: Հարսանիքից հետո նորապսակները գնացել են Իտալիա՝ ճամփորդության: Վերադարձել են մարտի 12-ի գիշերը: Օդանավակայանում ջերմաչափվել են, նրանց մոտ ջերմության բարձրացում չի նկատվել, գնացել են տուն: Անցած գիշեր ամուսինը ջերմել է, նրա մոտ գրանցվել է 37.2 աստիճան ջերմություն, դիմել է բժշկի, կորոնավիրուսը հաստատվել է:
Նշենք, որ այս պահին ճշտվում է նրանց շփման շրջանակը, որպեսզի կոնտակտավորները մեկուսացվեն:
Մանրամասները՝ Տեսանյութում