Քիչ առաջ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է:
«Հետքը» տեղեկացավ, որ դպրոցահասակ երեխան Էջմիածին քաղաքից է՝ Վաղարշապատի Խաչատուր Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոցի աշակերտ է:
Դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ վարակված երեխան երրորդ դասարանի աշակերտ է, դասարանի աշակերտներն այս պահին մեկուսացվում են ծնողների հետ միասին. «35 աշակերտ է այս պահին մեկուսացվում: Սակայն չգիտեմ՝ քանիսն են գնալու, քանիսն են հրաժարվում: Հիմա այդ հարցով ենք զբաղված»:
-Կան մարդիկ, ովքեր հրաժարվո՞ւմ են
-Այո, կան ծնողներ, ովքեր հրաժարվում են մեկուսացվել»,- ասաց Արուսյակ Մուրադյանը:
Մանրամասները՝ Տեսանյութում