Առողջապահության նախարարությունը` Աբովյանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքի լուրերի մասին

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Սոցիալական ցանցի օգտատերից մեկը գրել է, թե իբր Աբովյան քաղաքում հայտնաբերվել է կորոնավիուսային հիվանդության դեպք: Պաշտոնապես հերքում ենք այդ տեղեկությունը և կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց:

✅Ինչպես նաև` առողջապահության նախարարությունը վիճակագրությունը ներկայացնում է ըստ դեպքերի և ըստ կասկածելի հետազոտությունների արդյունքների, բնավ չկարևորելով բնակության վայրը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.