«Հերթական Նոր լավ լուրը…». Արսեն Սարգսյան

«Նոր լավ լուրը. մարտի 1-ին ախտորոշված պացիենտի այսօրվա տեստավորումը բացասական արդյունք է...»,  այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արսեն Սարգսյանը Գրառման  մեջ մասնավորապես ասվում է.

Ինչպես ավելի վաղ հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը սոցցանցի իր էջում գրել է.

Այս պահի դրությամբ ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը Էջմիածին քաղաքի դեպքով, իսկ 1-ը` մարտի 1-ին ախտորոշված պացիենտի կոնտակտն է: Բոլոր նոր 3 դեպքերը եղել են մեկուսացված և մեր հսկողության տակ:

 Ունենք նաև լավ լուր. մարտի 1-ին ախտորոշված պացիենտի այսօրվա տեստավորումը բացասական արդյունք է ցույց տվել, այսինքն նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել: Վաղը ևս մեկ բացասական արդյունք ստանալուց հետո, նա դուրս կգրվի հիվանդանոցից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.