Ի՞նչ վիճակ է այս պահին էջմիածնում

Հայաստանում այսօր կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք է հաստատել: Դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 15: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ այսօր ավարտված հետազոտության՝ դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն այսօր կոչ է արել Էջմիածին-Երևան և հակառակը գնալիս չօգտվել մասնավոր տաքսի ծառայություններից:

Առողջապահության նախարարությունը հորդորում է պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները, պահպանել հանգստություն և հետևել պաշտոնական լրահոսին:

SHANTNEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է՝ ի՞նչ իրավիճակ է Էջմիածնում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.