ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում է կորոնավիրուսի մասին:
«Մենք կայացրեցինք որոշում, որ առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքները կդադադրեցվեն, դասեր չեն լինի: Մարտի 18, 19-ին ևս կանդրադառնանք այս թեմային, և եթե անհրաժեշտություն լինի, կերկարաձգենք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև կոչ արեց հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց և կազմակերպելուց, առավել ևս նրանց, ովքեր ունեն ախտանշաններ:
«Ուզում եմ կրկին ընդգծել, որ կորոնավիրուսը կանխարգելելու լավագույն միջոցը իրար տեսնելիս ձեռքսեղմում կամ համբուրվելով չբարևելն է: Մենք մեր որոշմամբ պետք է մեր սովորույթը փոխենք: Դրա նկատմամբ չի կարող վարչական պատասխանատվություն սահմանվել: Սա շատ ավելի արդյունավետ միջոց կլինի կորոնավիրուսի կանխարգելման համար, քան այլ հայտնի միջոցները»,-ասաց Փաշինյանը:
Խոսելով դիմակների գնի մասին՝ ասաց, որ մասնագետների հետ քննարկման արդյունքում պարզվել է, որ դիմակ կրելու անհրաժեշտություն ունի այն մարդը, որն ունի ախանշաններ կամ շփվում է ախտանշան ունեցող մարդու հետ: Մնացած դեպքերում նման անհրաժեշտություն չկա:
«Դիմակների շուրջ նույնպես ավելորդ աժիոտաժի անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասաց նա:
Վարչապետը խոսեց նաև Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին:
«Մենք այսօր սպասում ենք լավ նորությունների` կորոնավիրուսի հետ կապված: Մեծ հավանականություն կա, որ Ծաղկաձորում մեկուսացված մեր հայրենակիցների ախտորրոշումը կլինի բացասական, և նրանց կուղեկցենք հետ՝ իրենց տները»,- հավելեց Փաշինյանը:
Մանրամասները՝ Տեսանյութում