ՀՀ-ում այս պահին առկա է կորոնավիրուսով վարակման 4 դեպք. առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ այս պահին ընդհանուր առմամբ Հայաստանում առկա է կորոնավիրուսով վարակվելու 4 դեպք: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հայտարարությունը. 

«Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, իբր «Հետազոտության ընթացքում ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել»: Այս «ինֆորմացիան» սկսել են արտատպել նաև լրատվամիջոցները:

Հարգելի ֆեյսբուքյան օգտատերեր, կոչ ենք անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել և ունենալ պատասխանատվության զգացում:

Այս պահին ընդհանուր առմամբ Հայաստանում առկա է 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին:

Հետևե’ք միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հայտարարության մեջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.