Նոր տեսանյութ՝ «Վստրեչի Ապերի» տան վրա տեղի ունեցած հարձակումից

Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 5-ի գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող տների վրա։

Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որեւէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաեւ կատարել հափշտակություն՝ տանելով բնակարանից օծանելիք, ոսկյա շղթա:

ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել նոր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները ներխուժում Արամ Վարդանյանի տուն:

Մանրամասները՝ տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.