Թարմ Անեկդոտ. «Ալիևը, Պուտինն ու Փաշինյանը գրզ են գալիս, թե…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Հեղափոխությունից հետո հանդիպում են Ալիևը, Պուտինն ու Փաշինյանը։ Հանդիպման ժամանակ երկրի ղեկավարները գրազ են գալիս, թե ում զինվորն է ավելի դիամցկուն ու կոփված…

Ալիևը կանչում է իր ամենալավ պատրաստված հաղթանդամ զինվորներից մեկին, հանում է ատրճանակն ու կրակում է վերջինիս ոտքերի մատերին։ Զինվորը ցավից գոռում է, բոլորը սկսում են ծիծաղել։

Քմծիծաղը դեմքին Պուտինն է կանչում իր հաղթանդամ զինվորներից մեկին, հանում է ատրճանակն ու կրակում է ոտքերի մատերին։

«Օ՛յ…»,- կամաց ասում է զինվորը՝ մի կերպ զսպելով ցավը…

Բոլորն ապշած էին, միթե՞ կարելի էր նման ցավին դիմանալ:

Խորմանկ ժպիտը դեմքին Փաշինյանը կանչում է իր զինվորներից մեկին:

Տեսնելով փոքրամարմին զինվորի հասակն ու կազմածքը՝ բոլորն ապշած էին…

Փաշինյանը հանում է ատրճանակն ու կրակում է զինվորի ոտքի մատերին, ձայն չկա… միայն զինվորը զարմացած նայում է Փաշինյանի դեմքին… ևս 2 կրակոց ոտքերի մատերին, էլի ռեակցիա չկա…

Սառած Պուտինն ու Ալիևը միանգամից ընդունում են իրենց պարտությունը, իսկ Փաշինյանը մոտենում է որպեսզի զինվորին շնորհակալություն հայտնի ու ձեռքը սեղմի…

-Ի՞նչ կուզես եղբայր, քեզ ինչպես շնորհակալ լինեմ…

-Պարոն վարչապետ, կլինի մյուս անգամ ավելի փոքր կոշիկ տաք, էս կոշիկները դեռ Սերժի ժամանակ էին տվել, սրանք 4 համար մեծ էին…

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.