ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` մարտի 8-ին, Կառավարությունում հանդիպում է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ:
Վարչապետը նախ շնորհավորեց զոհված զինծառայողների մայրերին մարտի 8-ի առիթով, եւ նշեց, որ այսօր հանդիպման առիթը այլ է:
«Երբ դուք ստիպված եք լինում Կառավարության եւ տարբեր գերատեսչությունների առջեւ ակցիաներ կազմակերպել , ինձ համար ամեն անգամ շատ մեծ ցավ է, եւ կարծում եմ մեր հանրապետության եւ ժողովրդի համար էլ է մեծ ցավ եւ մենք պետք է հասկանանք, որ չի կարող այսպես լինել տարիներ շարունակ եւ այստեղ պետք է լուծում գտնենք»,-ասաց նա ծնողներին:
Նշենք, որ տարիներ շարունակ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են իրականացրել Կառավարության մոտ, սակայն նրանց խնդիրն առ այսօր շարունակում է մնալ չլուծված:
Մանրամասները՝ Տեսանյութում