Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 5-ի գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող տների վրա։
Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որեւէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաեւ կատարել հափշտակություն՝ տանելով բնակարանից օծանելիք, ոսկյա շղթա:
Քիչ առաջ Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են ոստիկանները տակնուվրա անում Արամ Վարդանյանի տունը:
Մանրամասները Տեսանյութում
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armlur.am