Ինպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մետրոյում քարոզարշավ է իրականացնում դուստրերի հետ: Քարոզարշավի ընթացքում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Վարչապետի նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ նա «Այո»–ի բուկլետ է տվել երիտասարդ մի աղջիկ, բուկլետը պատռել և նետել է դեպի վարչապետը, ինչին Փաշինյանն արձագանքել է. «Նորմալ է, մենք հարգում ենք ձեր տեսակետը, ժողովրդավարությունը հենց դրա համար է»։
Արսեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է միջադեպից տեսանյութով և կատարել է հետևյալ գրառումը.
Սա Նոր Հայաստանն է, որտեղ մի աղջնակ կարողանում է նման պահվածք դրսևորել՝ պատռելով Նիկոլ Փաշինյանի՝ իրեն մեկնած «ԱՅՈ»-ի քարոզարշավի բուկլետը ու նետել վարչապետի ուղղությամբ, ինչին ի պատասխան վերջինս ասել է . «ժողովրդավարությունը հենց դրա մեջ է, նորմալ է»։
Հ.Գ. Արդեն պարզ է, թե ինչպիսի և ինչ տեսակի հետ գործ ունենք, այս քայլը որակում և բնորոշում չունի, մնացածը՝ դատեք ինքներդ....
Մանրամասները Տեսանյութում