Քիչ առաջ դատավոր Դանիբեկյանը հրապարակեց այս որոշումը

Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ Դանիբեկյանը հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը:

Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ այսօրվա նիստը հետաձգեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 10-ին՝ ժամը 13:00-ին:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միաժամանակ երկու միջնորդություն էին ներկայացրել՝ հիմքում դնելով դատավորի ենթադրյալ կողմնակալության հանգամանքը: Միջնորդության դեմ առարկել էին մեղադրող եւ տուժող կողմերը՝ այն որակելով անհիմն եւ խնդրելով դատարանին ճանաչել իրավունքի չարաշահում եւ միջնորդությունները թողնել առանց քննության:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armtimes.com