ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր սոցանցում տեսանյութ է հրապարակել և գրել է.
«Սա էլ Նուրհան Յուսուփովիչին ՀՀ քաղաքացու անձնագիր շնորհելու տեսանյութը»; Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր է հանձնել 105-ամյա մեր հայրենակից Նուրհան Յուսուփովիչին (նա ծնվել է Ստամբուլում, 1915 թվականին): Վարչապետն այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է եղել: «Կրկնակի հուզիչ էր իմանալ, որ Նուրհան Յուսուփովիչը՝ մշտական բնակության Հայաստան վերադառնալու որոշումը կայացրել է Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ ոգեշնչվելով»:
Նուրհան Յուսուփովիչը համբուրում է հենց նոր իրեն շնորհված՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը
Մանրամասները՝ Տեսանյութում