105-ամյա Նուրհան Յուսուփովիչին վարչապետը ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր է հանձնել 105-ամյա մեր հայրենակից Նուրհան Յուսուփովիչին (նա ծնվել է Ստամբուլում, 1915 թվականին): Վարչապետն այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է եղել:

«Կրկնակի հուզիչ էր իմանալ, որ Նուրհան Յուսուփովիչը՝ մշտական բնակության Հայաստան վերադառնալու որոշումը կայացրել է Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ ոգեշնչվելով»:

Նուրհան Յուսուփովիչը համբուրում է հենց նոր իրեն շնորհված՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.