Ազգային ժողովում շարունակվում է յոթերորդ գումարման 4-րդ նստաշրջանի հերթական քառօրյան: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց, որ մինչեւ նիստը սկսելը հոտնկայս շնորհավորեն Վազգեն Սարգսյանի տարեդարձը:
ՀՀ առաջին պաշտպանության նախարար, Ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 61 տարեկան:
Նա սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում իրականացված ահաբեկչության հետեւանքով:
Քանի որ այսօր նաեւ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան օրն է, ծափերով շնորհավորեցին նաեւ նրան:
Մանրամասները՝ տեսանյութում