Ապրիլի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այս օրը նրա հարազատներն ու մտերիմները, ընկերներն առավոտյան գնում են Եռաբլուր ու հարգանքի տուրք մատուցում նրա հիշատակին: Եռաբլուրում էր նաև Սպարապետի եղբայրը՝ Արամ Սարգսյանը:
«Իր կյանքն ու ամբողջ գործունեությունը նվիրեց Արցախի խնդրին: Ինքը զինվոր էր մինչև 1998-ի վերջը, դրանից հետո նոր դարձավ քաղաքական: Վազգենին իր կենդանության ժամանակ որևը մեկը Սպարապետ չէր կոչում ու չէր էլ կարող կոչել, որովհետև ինքը թույլ չէր տա, որովհետև համեստ մարդ էր, երբեք իրեն որևէ մեկի հետ չէր համեմատում՝ պատերազմն անցած տղաներից, որևէ մեկից չէր գերագնահատում:
Ավելին, համարում էր, որ յուրաքանչյուրը, ով իր կյանքը տվեց Արցախյան ազատամարտին կամ ողջ մնաց ու վիրավորվեց, ամենակարևորն էր էդ պատերազմում: Յյուրաքանչյուրի բացակայությունը չէր կարող բերել այն հաղթանակին, ինչը կարող էր բերել»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ եղբայրը կարողացավ անհատականություններին ամբողջացնել, ձևավորել բանակ, որն էլ հաղթանակ պարգևեց մեզ:
Արամ Սարգսյանը հիշել է Վազգեն Սարգսյանի այն խոսքերը, թե Արցախյան հերոսամարտին տվել է ինչ կարող էր, ձեռք բերել հպարտություն:
Մանրամասները՝ տեսանյութում