«Եթե այդ վիրավորանքն ուղղված էր մեզ, ապա այն վերադարձնում ենք վարչապետին». Բաբուխանյան

ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանի դիտարկմամբ՝ Թուրքիան Արցախյան հարցի կարգավորման մեջ իրեն դրսևորել է մշտապես չորրորդ կողմ՝ խառնվելով բանակցային գործընթացին: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է նա՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կապանյան մամուլի ասուլիսի ժամանակ, վարչապետը, պատասխանելով իշխանության վերին օղակներում «սորոսականներին պաշտոնների նշանակելու» վերաբերյալ հարցին, «Իրավունք» թերթի լրագրողին հորդորել էր իրենց թերթը հիմնողից հետաքրքրվել սորոսականների հետ հարաբերություններից:

Հարցին՝ արդյոք վարչապետի այդ քննադատությունն իրե՞ն էր էր ուղղված, Հայկ Բաբուխանյանը պատասխանել է. «Անօրինական կերպով վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ինքնատիրապետման խնդիր ունի և գտնվում է շատ ծանր հոգեկան վիճակում: Եթե այդ վիրավորանքներն ուղղված էին մեզ, ապա նույն ձև մենք դա վերադարձնում ենք վարչապետին»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.