«Իզուր Փաշինյանին մի՛ դիմիր, մեկ ա՝ ինքը մեզ ա ասելու...». հիվանդ կնոջ դուստրն ահազանգում է

ArmLur.am-ի խմբագրություն է դիմել Արարտի մարզի Բաղրամյան գյուղի բնակչուհի Մնացականյան Գայանեն՝ հայտնելով, որ մոր՝ 62-ամյա Դուխիկ Սարգսյանի կյանքը փրկելու համար չունեն համապատասխան գումար, իսկ բոլոր պետական մարմիններին, որոնց դիմել են, մերժում են ստացել:

Բանն այն է, որ Դուխիկ Սարգսյանը տառապում է սիրտանթոյին ծանր հիվանդությամբ, իսկ վիրահատության համար անհրաժեշտ է մեկ միլիոն յոթ հարյուր հազար դրամ: Բուժման հիսուն տոկոսը պետական պատվերով կվճարվի, քանի որ կնոջ որդին ոստիկանական համակարգի ծառայող է, իսկ մյուս հատվածը՝ 850 հազար դրամը, պետք է վճարի Մնացականյան ընտանիքը:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ ամիսներ առաջ վիրահատել են նաև հորը, իսկ բուժումն արժեցել է 5 միլիոն դրամ: Հիմա արդեն նրանք չեն կարող վճարել մոր բուժման համար անհրաժեշտ գումարը: Դիմել են մարզպետարան՝ խնդրելով գոնե գումարից մի փոքր մաս տրամադրել, որտեղից ասել են. «Ձեր վիճակը շատ ծանր է, սակայն մենք օգնել չենք կարող»:

Գայանե Մնացականյանի խոսքով՝ ինքը հայտարարել է, որ օգնության համար ստիպված կլինի նամակով դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյան, ինչին ի պատասխան՝ մարզպետարանի համապատասխան աշխատակիցը նշել է. «Իզուր մի՛ դիմիր: Մեկ ա՝ ինքը մեզ ա ասելու հարցը լուծեք, իսկ մենք չենք կարող օգնել»:

«Բա ասում էին՝ էլ ոչ մի մարդ հիվանդանոցի դռան մոտ չի՞ կանգնելու, ոչ մեկ գումարի պատճառով չի՞ հետաձգելու բուժումը: Մի՞թե էդ մեծ մարզպետարանը իր բնակչին գոնե 200 հազարով չի կարողանում օգնել: Իսկ մեր գյուղապետարանն ընդհանրապես գոյություն չունի: Էնտեղ ոչ գյուղապետ կա, ոչ գյուղապետարան: Ինձ ասում ա՝ փարոս չունեք, ոչինչ չունեք, ձեզ օգնություն չի հասնում: Մանրամասները սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.