Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք է առաջադրվել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին «Ձորա ՀԷԿ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելը):

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանւ՝ նշելով, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Մարտի 2-ին ՀՔԾ-ն հայտնեց, որ իրենց մոտ քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերի՝ 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով: Հաջորդ օրը՝ լրատվամիջոցների հետ զրույցում, Սեյրան Օհանյանն ասաց, որ կասկածանքը չի ընդունում, եւ այն իր հետ որեւէ կապ չունի:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի՝ նախաքննությունն ավարտված գործով էլ Սեյրան Օհանյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armtimes.com