armdaily.am-ը գրում է. Պետությունների ղեկավարների միմյանց նվերները սովորաբար դիվանագիտական հանդիպումների կարևոր մասն են: Սովորաբար նրանք հուշանվերներ են տալիս ազգային խորհրդանիշներով, ժողովրդական հագուստով, նկարներով, կենդանիների կամ տեխնիկական նորամուծություններով: Բայց երբեմն երկրի ղեկավարները հարցին մոտենում են ոչ ստանդարտ ձևով: Ի թիվս այլ նվերների, երկրների ղեկավարները հաճախ որևէ կոնֆլիկտ հարթելու կամ իրենց վերաբերմունքն արտահայտելու համար շուն են նվիրում միմյանց։ Այս նվերի դեպքում կարևոր է նաև կենդանու արժեքը։ Նվեր ընտրելիս ղեկավարները նախընտրում են ցեղական զտարյուն շների, որոնք նաև թանկ արժեն։ Ավելի ահաճախ նվիրում են միջին ասիական հովվաշուն՝ ալաբայ։ Թեև շունը համարվում է հավատարիմ կենդանի, բայց շուն նվիրելը ամենևին էլ հավատարմությունը արտահայտել չի նշանակում և շուն նվիրելով որևէ պարտավորվածություն չի առաջանում կողմերից մոտ։
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայից կովկասյան զտարյուն հովվաշուն նվեր ստացավ։ Սա վարչապետի ընտանիքի 5-րդ շունն էր՝ Քայլոյից, Արջուկից, Ամպիկից, Մոլլիից հետո։
Քայլոն հեղափոխության ժամանակ էր միացել վարչապետի թիմին և նրանց հետ քայլել Գյումրի-Երևան ճանապարհը, ինչից հետո վարչապետի ընտանիքը կենդանուն պահում է մինչև հիմա, իսկ Ամպիկը, ինչպես երևում է վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշնյանի սոցցանցերի էջերից, բոլորովին վերջերս են ձեռք բերել։ Նշենք, որ Մարիամ Փաշինյանը նախկինում ևս շուն է ունեցել, որը 3 տարի առաջ սատկել է։
Կովկասյան հովվաշուն Հայաստանում հնարավոր է ձեռք բերել մոտ 1000 դոլարով։
Ամենաշատը շուն նվեր ստացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Բուլղարական կարակաչանյան Բաֆֆին Ռուսաստանի նախագահին նվիրել էր նրա բուլղարացի գործընկեր Բոյկո Բորիսովը` 2010 թվականի նոյեմբերին Ռուսաստանի ղեկավարի` Սոֆիա կատարած այցի ժամանակ: 2012թ-ին ակիտա-ինու ցեղատեսակի շուն է նվեր ստացել ճապոնացիներից։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս մեկ շան ձագուկ՝ ալաբայ ցեղատեսակի, նվեր է ստացել 2017թ-ն՝ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովից։ Շան անունը Վերնի է (Հավատարիմ)։
Նվեր ստացողները, որպեսզի ցույց տան, որ նվերն իրենց դուր է եկել, հաճախ համբուրում են կենդանու գլուխը։ Երեկ հենց այդպես վարվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նույն կերպ էր վարվել նաև Վլադիմիր Պուտինը։
Շուն նվիրելու ավանդույթը եկել է դեռ հնուց։ Դրանց նվիրելու համար օրենքներ և արգելքներ չկան, միայն պետք է նվիրելուց առաջ հավաստիանալ, որ նա, ում նվիրում եք կենդանուն, կկարողանա մշտապես ուշադրության կենտրոնում պահել փոքրիկ չորքոտանուն, կերակրել ու խնամել։
Մանրամասները՝ Տեսանյութում