Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ միջին տարիքի մի տղամարդ փորձում էր ինքնահրկիզվել: Նա շշով բենզինը լցրեց իր վրա, սակայն ոստիկանները կանխեցին միջադեպը եւ ձեռնաշղթաներ հագցնելով՝ տեղափոխեցին ոստիկանության բաժին:
Դեռևս հայտնի չէ, թե ինչ հարցով էր տղամարդը եկել քաղաքապետարան:
Նշենք, որ տղամարդը միայնակ չէր եկել քաղաքապետարան, նրա հետ էին իր երեք մանկահասակ երեխաները:
Մանրամասները 1in TV-ի Տեսանյութում