ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պօատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է «Դատապարտյալների հիվանդանոցում» տիրող վիճակին ու դատավորների վախվորած գործողություններին:
«Շահինյան Արթուր Մեխակի. երկու երիկամը չի աշխատում, այս պահին գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», նրան սիստեմաբար տեղափոխում են դիալիզի, միջգերատեսչկան հանձնաժողովը որոշել է, որ նրա պատիժը անհամատեղելի է պատժի կրման հետ, բայց դատարանը կրկին երկու օր առաջ մերժել է պատժից ազատել:
Գիտեք, որ հացադուլ էր հայտարարել, երեկ դադարեցրել է, բայց մարդու երիկամները չեն աշխատում, հանձնաժողովն ասել է` կը-մեռ-նի, կմեռնի «Դատապարտյալների հիվանդանոցում», դուք էլ գիտեք` «Դատապարտյալների հիվանդանոցում» է´լ ոտքը կտրած, է´լ ձեռքը… Շաքարն այնպիսին է, որ չափում են, ապարատը տրաքում է, հիմա հասկանանք` էս մարդկանց խնդիրը ո՞նց ենք լուծելու, էդ դատավորներն ինչո՞ւ են վախեցած, ինչո՞ւ են ահաբեկված, իրենց մեջ գրաքննիչը նստած է, վախենում են` ազատեն, իրենց մեղադրեն հովանավորչության կամ կոռուպցիայի մեջ»,-հայտարարել է Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է Դատական բարեփոխումների փաթեթը, որը ներկայացրել է կառավարությունը:
Մանրամասները shantnews.am-ի Տեսանյութում