«Ի պատիվ մեր պատվիրակության»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերին կից՝ այս գրառումն է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանի Հանրապետությունում։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնում հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցելու էին եկել ոչ միայն Թբիլիսիի, այլ նաև Սամցե Ջավախեթիի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչները:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` վերջին մեկուկես տարվա ընթացքում հենց այս բանաձևի վրա են հիմնվել հայ-վրացական հարաբերությունները: Վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներն այժմ ունեն բացառիկ լավ մթնոլորտ և Նիկոլ Փաշինյանի կարծիքով` երկկողմ հարաբերությունները նախկինում երբեք ավելի լավ չեն եղել, քան այսօր է:
Վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը` հայ ժառանգության նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար: Գործադիրի ղեկավարի խոսքով` սա այն կարևոր գործոններից մեկն է, որը ձևակերպում է հայ-վրացական ժամանակակից հարաբերությունները:
Տեսանյութը ստորև․․․