Վերջին օրերին Ծաղկաձորում տեղի ունեցող իրադարձություններին է ԱԺ ամբիոնից անդրադարձել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: Պատգամավորը ներկայացրել է իրավիճակը՝ նշելով, որ կորոնավիրուսով կասկածվող քաղաքացիներին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոց տեղափոխելը որոշակի խուճապային տրամադրություններ է ստեղծել և ինֆորմացիոն տարընթերցումների առիթ դարձել: Հակոբյանը նաև նշել է, թե ինչու է որպես մեկուսացման վայր ընտրվել այդ հյուրանոցը:
«Պետական այնպիսի օբյեկտ, որը մեկուսացված լինի այդպիսի տարածաշրջաններում և այդպիսի պայմաններում, ըստ ամենայնի, գոյություն չունի, այլընտրանք գոյություն չունի, որովհետև բոլոր պետական օբյեկտները մասնավորեցվել են, վաճառվել են, այդ գումարները լափվել են նախկին բազմաթիվ իշխանականների կողմից: Շատ ցավալի է, որ այդպիսի դեպք է տեղի ունեցել, բայց նրանք մեր հայրենակիցներն են, և նրանց պետք է ցույց տրվեր արժանապատիվ վերաբերմունք»,- նշել է պատգամավորը:
Հակոբյանը կոչ արեց խուճապային տրամադրությունները հեռու վանել, գնալ Ծաղկաձոր և օգտվել բոլոր հնարավորություններից: Պատգամավորը ԱԺ ամբիոնից երաշխավորեց, որ որևէ մեկին վնաս չի սպառնա, և նա իր օրինակով հանգստյան օրերին դա կապացուցի:
Մանրամասները՝ Տեսանյութում