Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք` Աբրահամյանն այս գործով անցնում է նախկին փոխնախարարին 3 հազար դոլար կաշառք տալու մեղադրանքով:
Դատարանը լսում է վկաներին, սակայն լրատվամիջոցների համար տեսալուսանկարահանումն արգելված է:
Դատական բոլոր նիստերին մասնակցում կամ դատարանի մոտ ակցիա են անում մի խումբ մայրեր, որոնք համոզված են, որ իրենց նորածինները հիվանդանոցում ապօրինի որդեգրվել են Ռազմիկ Աբրահամյանի օժանդակությամբ:
Այսօր, սակայն, եկել էր միայն իր երեխային կորցրած, «Հայոց մայրեր» շարժման նախաձեռնող Հայկուհի Խաչատրյանը, որը կարծում է, որ 2019 թվականի սեպտեմբերին ծնված իր երեխան չի մահացել, այլ ապօրինի որդեգրվել է:
Մանրամասները՝ Տեսանյութում